Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ճի՞շտ եմ հասկանում արդյոք, որ կուսակցության ղեկավար մարմնի բոլոր անդամները հայտարարագիր են ներկայացնելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- Համազասպ Դանիելյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Ի պատասխան Համազասպ Դանիելյանն ասաց, որ ֆինանսավորման վերահսկողությունը խստացվելու է, և հավելեց. «Մենք Հայաստանում առաջին անգամ ներմուծում ենք նպատակային հանրային ֆինանսավորում գաղափարը»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































