Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես հայտարարեց նախագիծը ներկայացնող` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, 2020թ. սկզբին նախագիծն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով կարծիք ստանալու համար. «Նախագծի նպատակը առողջ քաղաքական դաշտ ունենալն է և այնպիսի կուսակցություններ ունենալը, որ դրանք լինեն պակաս անձնակենտրոն և պակաս թափանցիկ»:
Նրա խոսքով` կուսակցությունների գրանցումը կհեշտացվի:
Մանրամասն՝ տեսանյութում:











































