Քիչ առաջ Երևանի կենտրոնում՝ Զաքյան փողոցի վրա, տեղի է ունեցել սպանություն: Մարդասպանը դիմահար չորս անգամ կրակել է Խաչիկ անունով քաղաքացու ուղղությամբ, որը մեր աղբյուրների հաղորդմամբ, ռուսաստանցի գործարար է:
Վերջինս Հայաստանում է գտնվել կարճատեւ այցով: Նա մշտապես բնակվել է Ռուսաստանի Տուապսե քաղաքում, զբաղվել` բետոնի արտադրությամբ:









































