Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը: Այժմ քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Հետաձգվում է պարեկաճանապարհային ոստիկանության կողմից բալային տուգանային միավորների կիրառումը, քանի որ այդ կիրառման համար անհրաժեշտ են տեխնիկական և մի շարք կառուցվածքային փոփոխություններ: Այն հետաձգվում է մինչև 2022թ. առաջին կիսամյակի ավարտը»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































