Թունիսի դատարանը ընդառաջել է տապալված բռնապետ Բեն Ալիի 23 մերձավորների փաստաբանների խնդրանքին, տեղափոխելով դատն ավելի ուշ ժամկետի:
Նրանք մեղադրվում են արտարժույթի ապօրինի տիրապետման, ոսկերչական իրերի մաքսանենգության և այլ հանցագործությունների մեջ: Նրանք կարող են մինչև 5 տարի ազատազրկման դատապարտվել: Մեղադրյալների մեջ է Բեն Ալիի անվտանգության պետ Ալի Սերիատին:
Ինքը Բեն Ալին իր մի քանի բարեկամներով ստիպված հեռացել է երկրից և գտնվում է Սաուդյան Արաբիայում:








































