Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյն անդրադարձել է ԵՄ գագաթնաժողովից առաջ Թուրքիայի՝ Էգեյան և Միջերկրական ծովերում ռազմական ներկայության աճի վերաբերյալ հունական մամուլում տեղ գտած հայտարարություններին, գրում է ermenihaber-ը:
Աքսոյը նշել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ երկկողմ հարցերը կարող է լուծել ոչ թե ուրիշներից օգնություն սպասելով, այլ միայն Թուրքիայի հետ բանակցային սեղան նստելով, համագործակցելով և երկխոսելով:
Նա հերքել է հունական մամուլի՝ Էգեյան և Միջերկրական ծովերում Թուրքիայի ռազմական ակտիվության մասին տեղեկությունները՝ պնդելով հակառակը, որ Հունաստանն է տարածաշրջանում շարունակում լարվածությունը սրող և սադրիչ ռազմական գործունեությունը:
Խոսնակը որպես փաստարկ ներկայացրել է հունական կողմի՝ հոկտեմբերի 20-ից սկսած հրապարակած Navtex-ի (նավիգացիոն ինդեքս) 11 ծանուցագրերը և 12 NOTAM-ը (Notice to Airme-AIP ավիանավիգացիոն տեղեկատվության հավաքածուի փոփոխության մասին ծանուցում):









































