Ստամբուլում ձերբակալված NTV-ի լրագրողներին կարող են մեղադրել լրտեսության մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայում գտնվող իրավիճակին ծանոթ աղբյուրին:
«Ռուսաստանցի լրագրողներին կարող են մեղադրել լրտեսության մեջ, բայց որքան ինձ հայտնի է, գործը դեռ չի հասել դատարան»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում կալանավորված NTV ռուսական հեռուստաընկերության լրագրողների գործը փոխանցվել է դատարան:
Թուրքիայի ոստիկանությունը դեկտեմբերի 4-ին Ստամբուլում բերման է ենթարկել «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոյին և Իվան Մալիշկինին, որից հետո նրանք դադարել են կապի դուրս գալ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լրագրողները հավատարմագրում չեն ունեցել:










































