Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Ռուսլան Կոսիգինը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտահոգված են հարևան երկրների պաշտպանական հատվածի ծախսերի ընդլայնմամբ և, որպես հետեւանք, նրանց ռազմական ներկայության ուժեղացմամբ: Այս մասին հայտնում է STV հեռուստաալիքը:
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի առաքելությունը մեծացրել է օդանավերի ներկայությունը Բալթյան երկրներում: Ըստ նրա, դա ազդել է մարտական թռիչքների ինտենսիվության բարձրացման վրա`«օրական մինչև 40 թռիչք»:
«ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն ուժեղացնում են իրենց ջանքերը Լեհաստանի և Բալթյան երկրների օդային տարածքը յուրացնելու ուղղությամբ», – ընդգծել է Կոսիգինը:
Բացի այդ, գլխավոր շտաբի ղեկավարը հավելել է, որ ռազմական ոլորտում ծախսերը ավելացել են 30-40% -ով: Նա հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունների մոտ հարցեր են ծագում, թե ինչ նպատակով է դա արվում, բայց նրանք «պարզորոշ պատասխաններ» չեն ստանում:











































