Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 13,989 ավտոմեքենա՝ 15,058 մլն դրամ ընդհանուր արժեքով: Պետական եկամուտների կոմիտեն այսօր հրապարակել է արտաքին առևտրով ՀՀ ներմուծված ավտոմեքենաների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, ըստ որի՝ այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծված ավտոմեքենաների քանակն ավելացել է 41.8%-ով:
2011 թ. առաջին 6 ամիսներին ներմուծված ավտոմեքենաների մոտ 8%-ը ՌԴ արտադրության են:
Ընդ որում, ներմուծված մեքենաների մեծ մասը (7,514) մինչև 5 հազ. դոլար արժողության են, 3,534-ը՝ 5-10 հազ. դոլար, 1,061-ը՝ 10-15 հազ. դոլար, 1,109-ը՝ 15-30 հազ. դոլար, իսկ 771-ը 30 հազ. դոլարից ավելի արժեն:
Ի դեպ, 2001-2003 թթ. ընթացքում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր քանակի անընդմեջ աճ է գրանցվել՝ 60-70%-ով, իսկ 2004 թ. գրանցված մոտ 6% անկմանը կրկին տարեկան շուրջ 20% աճ է հաջորդել:
Համաշխարհային ճգնաժամի արդյունքում 2009 թ. 2008 թ. համեմատությամբ ՀՀ ներմուծված ավտոմեքենաների ընդհանուր քանակը նվազել է մոտ 59%-ով, ապա 2010-ին կրկին ավելացել է 14.8%-ով:










































