Արևելյան Ֆինլանդիայի Համալսարանի և Սավոնիայի Կիրառական գիտությունների համալսարանի մի խումբ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ ուտելուց հետո սև հաղարջի փոքր բաժինների կանոնավոր օգտագործումը օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը: Մասնագետների կարծիքով, այդ նպատակով հատապտուղները պետք է օգտագործել որպես աղանդեր։ Հետազոտությանը մասնակցել է 22 կին և 4 տղամարդ:
Ուսումնասիրությունը շատ մեծ չի եղել, բայց գիտնականները ենթադրում են, որ սև հաղարջը կարող է օգտակար լինել արյան մեջ շաքարի մակարդակի կարգավորման համար: Դա կարող է պայմանավորված լինել դրանում պարունակվող օնտացիաններով կամ բուսական գլիկոզիդներով:
Գիտական աշխատանքը հրապարակվել է British Journal of Nutrition պարբերականում: