Անհայտ պատճառով թուրքական ոստիկանությունը բերման է ենթարկել NTV հեռուստաընկերության նկարահանող խմբին՝ «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի աշխատակիցներ լրագրող Ալեքսեյ Պետրուշկոյին և օպերատոր Իվան Մալիշկինին:
Ըստ NTV-ի՝ դեկտեմբերի 3-ի առավոտյան լրագրողները կապվել են խմբագրության հետ և հայտնել, որ ոստիկանությունը նրանց բերման է ենթարկել Ստամբուլի արվարձաններից մեկում, որից հետո նրանք կապի դուրս չեն եկել: Նույն օրը երեկոյան Պետրուշկոն SMS է ուղարկել. «Չգիտես ինչու, նրանք դեռ պահում են մեզ»: Այնուհետ լրագրողները դադարել են պատասխանել խմբագրության զանգերին ու հաղորդագրություններին:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ռուս դիվանագետները կապի մեջ են Թուրքիայի իշխանությունների հետ, պարզաբանում են NTV-ի լրագրողների հնարավոր ձերբակալման մասին տեղեկությունները, ինչպես նաև փորձում են գտնել նրանց: