Դեմոկրատ Ջո Բայդենը, ով, նախնական տվյալներով, հաղթել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, չի փոխի ՀԴԲ ղեկավարին և այս պաշտոնում կթողնի Քրիստոֆեր Ռեյին, գրում է New York Times- ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրն ընդգծել է, որ Ռեյը կմնա այս պաշտոնում, եթե նրան չհեռացնի պետության ներկայիս գործող ղեկավար Դոնալդ Թրամփը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Թրամփը քննարկում է ՀԴԲ տնօրեն Քրիստոֆեր Ռեյին և ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարին աշխատանքից ազատելու հարցը:








































