Friday, 26 04 2024
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը

ՀՀ սահմանադրական դատարանը՝ նախագահությամբ Արման Դիլանյանի, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը՝ ՍԴ որոշումների վերաբերյալ պարզաբանում տալու օրենսդրական բացը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։

Նշենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը չի նախատեսում Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու հնարավորություն եւ ՍԴ ներկայացված դիմումով ՀՀ երկրորդ նախագահը ՍԴ-ին խնդրել էր նման օրենսդրական բացը համարել հակասահմանադրական։

Դիմումը ՍԴ ներկայացվել էր դեռեւս հունիսի 4-ին՝ գտնելով, որ նման օրենսդրական բացը հակասում է Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ իրավական պետության սկզբունքին, 167-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր։

Գործի քննությունը մերժելու մասին Արման Դիլանյանի ստորագրությամբ որոշման մեջ նշվում է, որ դիմող կողմը 2019թ դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան էր ներկայացրել նույնաբովանդակ դիմում, որի վերաբերյալ ՍԴ-ն հունվարի 17-ն կայացրել է աշխատակարգային որոշում, որով գործի քննությունը մերժվել է։ Մասնավորապես ՍԴ-ն գտել է, որ ցանկացած դատարան, առավել ևս այն դատարանները, որոնց որոշումները վերջնական են, իրենց որոշումները պետք է շարադրեն այնպես, որ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանա, իսկ պարզաբանումը լինի բացառություն կանոնից, իսկ Սահմանադրական դատարանի դեպքում նրա որոշումների պարզաբանման օրենսդրական ամրագրումը պետք է հիմնավորվի ծանրակշիռ փաստարկների վկայակոչմամբ։ Սույն դիմումով դիմող կողմը նշել է, որ հաշվի է առել հունվարի 17-ի աշխատակարգային որոշման պատճառաբանությունները և վերացրել է նույն որոշմամբ մատնանշված թերությունները։ Այլ կերպ ասած՝ նախորդ դիմումի վերաբերյալ ՍԴ-ն որոշում էր կայացրել մերժել քննությունը՝ նշելով, որ ՍԴ-ի կողմից որոշումների պարզաբանում նախատեսված չէ, իսկ դիմող կողմը նոր դիմումով պահանջել էր ճանաչել դա Սահմանադրությանը հակասող։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում