Ռուսաստանի ԱԳՆ-ն կապ է հաստատել իշխանության գալու շանսեր ունեցող «Մահմեդական եղբայրներ» շարժման հետ: Այդ մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնյա Սերգեյ Վերշինինը:
Շփումները իրականանում են վերջերս ստեղծված Մահմեդական եղբայրների կողմից վերահսկվող Ազատության և Արդարության կուսակցության հետ:
Նոյեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում այս կուսակցությունը համարվում է հաղթելու ամենամեծ շանսեր ունեցողը: Սրանից առաջ Ռուսաստանը կապ էր հաստատել մեկ այլ իսլամիստական Համաս շարժման հետ:









































