Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողները Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց են. ցանկանում են դիմում- նամակ փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ դեսպանատան ներկայացուցչին նամակ փոխանցելուց հետո, ծնողները շարժվեցին դեպի Պաշտպանության նախարարություն:
Ծնողները նշում են, որ երեխաները ծառայել են այդ զորամասում, պայմանագրային զինծառայողներ են եղել: Նրանց խոսքով՝ զորամասի 50 զինծառայողից 34-ը չկան, իսկ 16 հոգի դուրս եղել, որոնց մեջ եղել են նաև հրամանատարներ:











































