Գվինեայի ծոցում ծովահենները հարձակվել են նավի վրա և առևանգել չորս մարդու, այդ թվում՝ Ռուսաստանի, Ռումինիայի և Ֆիլիպինների քաղաքացիների՝ հայտնում է Sea Bulletin-ը:
Մարշալյան կղզիների դրոշով AGISILAOS նավը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից շարժվում էր դեպի Տոգո: Նավը պատկանում է հունական մի ընկերության: Ծովահենների հարձակումը տեղի է ունեցել Գանայի ափերից մի քանի մղոն հեռավորության վրա:
Տոգոյում և Բենինում Ռուսաստանի դեսպանատները TASS-ին հայտնել են, որ ուսումնասիրում են դեպքի հանգամանքները: