Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 4426 նոր դեպք: Վարակի առաջին դեպքից մինչ օրս երկրում COVID-19 հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 132 368 է:
Վերջին օրվա ընթացքում առողջացել է 3721 մարդ, ընդհանուր առմամբ առողջացածների թիվն աճել է՝ հասնելով 110 049-ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից 35 մահ է գրանցվել: 2020 թվականի փետրվարի 26-ից մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 1230 մարդ: