Friday, 26 04 2024
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»

Որտեղից է սկսվել Արցախի կորուստը. պարտության հաշիվը

Նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանում և Արցախում, Հայաստանի և Արցախի շուրջ, ամենից շատ քննարկման կարիք ունեցողը իրավիճակը գոնե փշրանքներով փրկելու հրամայականն է, հետևաբար՝ հնարավոր անելիքների շուրջ քննարկումը: Մի բան, որն այսօր չկա: Մյուս կողմից, սակայն, այդ քննարկումը թվում է ամենից ավելորդը, հաշվի առնելով մի ցավագին իրողություն՝ այսօր չկա ոչ միայն ազատագրված Արցախի տարածքի ահռելի մասը, այլև չկա հայկական պետականության բավարար սուբյեկտություն, որպեսզի դրվեն լուծելի ինչ-որ խնդիրներ՝ կապված նոյեմբերի 9-ով թվագրված ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի, հայկական իրավունքների, Արցախի և անգամ Հայաստանի, լայն իմաստով, անվտանգության ապահովման հետ:

Բանն այն է, որ այդ իմաստով ամեն ինչ գտնվում է Ռուսաստանի Դաշնության ձեռքում: Ինչպես կվերաբերվի դրան որևէ քաղաքացի՝ անկախ կարգավիճակից, սա առանձին հարց է: Բայց ակնառու է, որ խոսքը գոյություն ունեցող իրողության մասին է, որն էլ իր հերթին մնում, ավելորդ է դարձնում քննարկումը, թե ինչ կա անելու կամ ինչ կարող ենք անել: Դա որոշում է Ռուսաստանը, հետևաբար՝ կարճ պատասխան կա՝ մենք չենք կարող անել ոչինչ: Մյուս կողմից, սակայն, այդ պատասխանը կարճ ճանապարհ է նաև դեպի ինքնաոչնչացում: Ըստ այդմ, եթե որևէ մեկը մտադիր է տանել Հայաստանն այդ ճանապարհով, ապա դա, թերևս, պակաս ոտնձգություն չէ պետության անվտանգության ու ապագայի նկատմամբ, որքան այն, ինչ տեղի ունեցավ Արցախի հետ: Հետևաբար, փոխվում է իհարկե հարցադրումը, հարցադրման տրամաբանությունը ինչ անելու վերաբերյալ, սակայն չի վերանում դրա հրատապությունը: Պարզապես խնդիրն այժմ այն է, թե ինչ կարող ենք անել Ռուսաստանի հետ առավելագույնս արդյունավետ աշխատանքի համար, որպեսզի դրա միջոցով կարողանանք լավագույնս մոտիվացնել Կրեմլին այս իրավիճակում առավելագույն հոգածության տակ վերցնել հայկական մնացյալ շահերն ու իրավունքները, փորձելով առաջ մղել դրանք առաջիկա քաղաքական-դիվանագիտական գործընթացում:

Գլխավոր խնդիրն, անշուշտ, Մոսկվային հավաստիացնելն է, որ Հայաստանին հնարավորինս արագ խաղ վերադարձնելը, Հայաստանի սուբյեկտության վերականգնմանն ուղղված կայուն ջանքի գործադրումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահից: Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ռեգիոնալ անվտանգության երաշխավորն են: Առերևույթ՝ պատերազմական իրողություններն արձանագրող այդ հայտարարությունը խորքային առումով այլ բան չէ, քան հստակ ակնարկ տողատակով, որ արցախյան հարցում այլևս կա 2-1 ձևաչափ՝ Անկարան և Բաքուն մի կողմում, Մոսկվան՝ մյուս: Այսինքն՝ եթե նախկինում Անկարան խոսում էր 2-2 ձևաչափի մասին, պատերազմի առաջին օրերին կամ դրանից առաջ արվող ակնարկներով և հայտարարություններով, ապա այժմ արդեն խոսում է 2-1 ձևաչափի մասին՝ հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի: Ավելին, եթե դրան ավելացնենք նաև ահաբեկիչների գործոնը և ներկայումս արդեն նրանց ընտանիքներին Կովկաս բերելու նախաձեռնությունը, ապա Ռուսաստանի դիրքային պարտությունը դառնում է անհամեմատ ավելի խոշոր: Այստեղ է, որ Հայաստանի սուբյեկտության հնարավորինս արագ վերականգնումը դառնում է էական անհրաժեշտություն: Մյուս կողմից պարզ է նաև, որ դա չի կարող լինել մեխանիկական գործընթաց, ըստ այդմ, կա հարց՝ իսկ ինչ է պահանջվում դրա համար Հայաստանից:

Հայաստանից դրա համար պահանջվում է իհարկե, նախ, կայունություն և ներքին իրավիճակի հանրային լեգիտիմություն: Միաժամանակ, սակայն, այդ հիմքի վրա պահանջվելու է քաղաքական միտք և գաղափարական բազա, որովհետև Հայաստանի սուբյեկտություն ասվածը չի կարող լինել նպատակ, այլ պետք է լինի միջոց: Իսկ դրա համար հենց պետք է քաղաքական միտք և գաղափարական բազա: Բաներ, որոնք մշտապես եղել են հայաստանյան քաղաքական իրականության, մեղմ ասած, աքիլլեսյան գարշապարը: Արցախի և հաղթանակի կորուստը, խոշոր հաշվով, սկսվել է հենց այդ հաղթանակին բերած մտքի և գաղափարների կորստից:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում