Sunday, 07 06 2026
Հետընտրական փուլում հեղափոխություն հնարավոր չէ՝ ռուսամետ ուժերը չունեն բավարար մարդկային ռեսուրս
Ժամը 11։00-ի դրությամբ ՆԳՆ ստացվել է 17 ահազանգ
Ամեն ինչ պետք է անենք, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ չդրվի․ Արման Բաբաջանյան
ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների անվճար տեղափոխում կազմակերպելու կասկածանքով անձ է ձերբակալվել
Արման Բաբաջանյանը քվեարկել է Երևանի 8/09 ընտրական տեղամասում
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում

Քաղաքապետարանը խախտում է Օրհուսի կոնվենցիան. Ա.Պողոսյան

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցն արդեն բավականին երկար ժամանակ մշակման և վերամշակման փուլում է: Քաղաքապետարանը խոստացել է առաջիկայում այն քննարկման ներկայացնել:

«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հայաստանի Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հայտարարեց, որ իրենք խիստ վրդովված են.

«Հուլիսի 26-ին ուղարկել ենք բաց նամակ ՀՀ վարչապետին, որ մեզ տեղյակ պահեն և մասնակից դարձնեն ցանցի մշակմանը: Դա Օրհուսի կոնվենցիայի հիմնական պահանջներից մեկն է, որ որոշումների կայացման բոլոր փուլերում հասարակությունը տեղյակ պահվի: Մեկ ամիս անց պատասխան ենք ստացել, բայց ոչ մի հարցը բովանդակային պատասխան չի պարունակում»:

Ա.Պողոսյանը հայտնեց, որ տրանսպորտային նոր ցանցին ծանոթանալու նպատակով անցյալ տարվա դեկտեմբերից քայլեր են ձեռնարկում, սակայն ապարդյուն, իսկ դա նշանակում է, որ խախտվում է Օրհուսի կոնվենցիան. «Նախկին քաղաքապետի ժամանակ նույն վիճակն էր, նույն քննարկումներն էին, և ի՞նչ»:

Ա.Պողոսյանի խոսքով, նոր ցանցը երթուղիների ուղեգիծն է, մեքենաների թիվը, ինտենսիվությունը և այլն: Սպառողների շահերի պաշտպանն ակնկալում է, որ այդ ցանցում առնվազն 50%-ով պետք է կրճատվի միկրոավտոբուսների քանակը, և դա լրացվի մեծ տեղատարողությամբ մեքենաներով:

Սակայն, ըստ նրա, ամենացավալին այն է, որ տրանսպորտային ցանցի վերաբերյալ այդ ծրագրերը չեն նախատեսում էլեկտրատրանսպորտի առաջանցիկ զարգացում, հետևաբար՝ պիտանի չեն. «Ես առավել քան համոզված եմ, որ այդ մշակված սխեմայում դա չկա: Տրամվայն անվերադարձ կորցրել ենք, տրոլեյբուսը հոգեվարքային վիճակում է, իսկ Երևանի մետրոն եզակի է ողջ աշխարհում, որ վերջին 26 տարում անգամ մեկ մետր նոր գիծ չի կառուցվել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում