Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հայտարարել է, որ Սիրիայի դեմ նախապատրաստվել է միջազգային դավադրություն: Այս մասին նա հայտարարել է երկրի զինված ուժերին ուղղված հայտարարության մեջ՝ շեշտելով, որ միջազգային դավադրությունը կտապալվի ազգային միասնության դեմ:
«Դժվարությունները մեզ ավելի կայուն են դարձնում, դավադրությունները՝ ավելի ուժեղ, ճնշումները ստիպում են մեզ ավելի հետևողական լինել մեր չափանիշների և իրավունքների հանդեպ, որոնք չեն կարող վերացվել կամ մարգինալացվել»,- ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ իրավիճակը Սիրիայում կրկին սրվել է նախօրեին, երբ Սիրիայի զինված ուժերը փորձել են զենքով վերահսկողություն հաստատել ապստամբների հսկողության տակ գտնվող քաղաքներում, հատկապես՝ Համայում:









































