Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Քննարկվում է Ռազմական դրության ռեժիմը վերացնելու մասին որոշումը ընդունելու մասին հարցը:
«Իմ մոտ տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը և իշխող ուժը մտածում են` դե հիմա, պատահել է, ծանր է, բայց շարժվում ենք առաջ: Ոչ, դուք չեք կարա շարժվեք առաջ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:
Նրա խոսքով` այս ամենը 2.5 տարվա իսպառ սխալ քաղաքականության հետևանքն է. «Այսօր ռազմական դրության պահպանումը միայն իշխանության կառավարումն է երկարաձգում. չեք կարա»:
«Աստծուդ մեռնեմ, պատասխանատվությունը վերցնում ես, հետևանքներն էլ վերցրու»,- հեռակա դիմելով Նիկոլ Փաշինյանին` ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: