Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր հավաքվել են Պաշտպանության նախարարության մոտ: Նրանք ահազանգում են մի շարք խնդիրների մասին, որոնք ունեն զինծառայողները, մասնավորապես՝ կենցաղային բազմաթիվ խնդիրներից սկսած մինչև արձակուրդ գալու իրավունք և անհրաժեշտություն: