Իրանի իշխանությունները պատրաստվում են փոխհատուցում վճարել 2020 թվականի հունվարին խոցված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի ինքնաթիռի համար: Խոսքը 200 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման մասին է: Գումարը նախատեսվում է հաջորդ տարի մուտքագրել երկրի պետական բյուջե, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի իրանական բյուրոն:
Փոխհատուցման չափը կախված չի լինի զոհերի քաղաքացիությունից, հայտարարել է Իրանի իրավական հարցերով փոխնախագահ Լեյա Ջոնեյդին: Նա նաև հավելել է, որ միջոցները տրամադրվելու են Իրանի ազգային զարգացման հիմնադրամից:
Ուկրաինայի ու Իրանի միջև բանակցությունների հերթական, երրորդ փուլը, նախատեսված է դեկտեմբերի 3-ին: