Նոյեմբերի 26-ին՝ ժամը 00։09-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Ռումինական թաղամասում այրվում է չոր խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռումինական թաղամասի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։42-ին, մարվել՝ 08։29-ին։ Այրվել է մոտ 500 հակ անասնակեր: