Thursday, 04 06 2026
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ
21:30
Մադյարը հայտարարել է Ուկրաինայի հետ համաձայնության գալու մասին
Զինված հեղաշրջման էլ են պատրաստ. «եռագլխի» մոտիվը ՀՀ պետականությունը մատաղ անելն է
Իսրայելական հարվածներից Գազայում զոհվել է առնվազն 11 մարդ
Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին
Վաշինգտոնում համաձայնեցված հայ-ադրբեջանական օրակարգի փոփոխությունը պատերազմի ընտրություն է
20:50
Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին
Արփինե Սարգսյանը Հանրապետության տոնի առթիվ պարգևներ է հանձնել ՆԳՆ մի շարք ծառայողների
Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը
20:30
ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ
ՌՈ-ն սահմանային անցակետերում իրականացնում է ծառայություն զինապարտ քաղաքացիներին հաշվառելու, զորակոչելու նպատակով. ՊՆ
Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում հակամարտությունների կանխարգելման և վաղ նախազգուշացման մեխանիզմներում կանանց դերի ամրապնդմանը․ ԱԳ փոխնախարար
20:10
Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Արմավիրի թեմի անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում

Արմավիրի թեմի սոցիալապես անապահով ընտանիքների 9-13 տարեկան երեխաների ամառային հանգստի ծրագիրը այս տարի մեկնարկվեց ս/թ հունիսի 1-ից և ավարտվելու է ս/թ օգոստոսի 3-ին: Թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ, ծրագրի գլխավոր բարերար «Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ հայկական մասնաճյուղի», ինչպես նաև աջակցությամբ ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի, բարերարներ Վահան Ավագյանի և Կարեն Հովհաննսիյանի, Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում իրականացվեց երկու հերթափոխով 113 երեխաների ամառային հանգիստ:
Հիմնականում գյուղերում բացակայում են հոգևոր-մաշակութային, կրթա-դաստիարակչական, մարզական և այլ հաստատությունները, գյուղական ընտանիքներում ծնողներն էլ գերազանցապես զբաղված են լինում գյուղատնտեսական աշխատանքներով, իրենց ընտանիքների օրվա հացի վաստակման խնդրի լուծման արդյունքում անուշադրության են մատնվում երեխաները, ուստի առավել կարևոր է գյուղի երեխաներին ուշադրության կենտրոնում պահել, նրանց համար բազմաթիվ ու տարաբնույթ կրթական, մշակութային միջոցառումներ կազմակերպել:

Այս տարվա «Արմավիրի մարզի անապահով ընտանիքների երեխաների 2011 թվականի ամառային հանգստի կազմակերպան մասին» ծրագրի շրջանակներում թեմի առաջնորդի նախագահությամբ կազմված հանձնաժողովը հանդիպումներ ունեցավ թեմի՝ Աղավնատուն, Շահումյան, Մարգարա, Երասխահուն, Արգավանդ, Փշատավան, Քարակերտ, համայնքների համայնքապետարաններում անապահով և զոհված ազատամարտիկների, ինչպես նաև Էջմիածնի և Մեծամորի Զանգակատուն ԲՀԿ-ի անապահով ընտանիքների երեխաների ծնողների հետ: Վերջիններս իերնց գոհունակությունը և շնորհակալությունը հայտնեցին նման նախաձեռնությանը աջակցող բոլոր կազմակերպություններին, որ իրենց երեխաները առիթ կունենան գտնվելու ճամբարում:

Հիմնական խնդիրն ու նպատակն է, հանգստի շրջանակներում ապահովել կարիքավոր երեխաներին լիարժեք սնունդով, նպաստել նրանց բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, իրականացնել բազմաթիվ սոցիալական, կրթադաստիարակչական, հոգևոր-մշակութային, մարզամշակութային միջոցառումներ:

Արմավիրի թեմում մի քանի տարիների ընթացքում կազմակերպված ճամբարների փորձը ցույց է տալիս, որ այդ կարճ ժամանակահատվածում երեխաները ստանում են բավարար դաստիարակություն, շփվում են իրենց հասակակիցների հետ՝ տարբեր շրջաններից, սովորում են ճիշտ սնվել, վարել առողջ ապրելակերպ, այցելում են պատմամշակութային վայրեր, սովորում են սիրել ու պահպանել շրջակա միջավայրը: Թեմի հոգևոր սպասավորները ճամբարում երեխաներին ծանոթացնում են Հայ Եկեղեցու պատմությանը, սովորեցնում աղոթքներ, հոգևոր երգեր, տալիս քրիստոնեական դաստիարակություն:

Առաջնորդարան Արմավիրի թեմի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում