hetq.am: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից   իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցված վարույթի ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 30։ Այս մասին գրությամբ  հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Հանձնաժողովի փոխանցմամբ՝ վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք հարցումներ՝ Պետական եկամուտների կոմիտե (ՊԵԿ), ոստիկանություն, առողջապահության նախարարություն, «ՄԻԲՍ» ՍՊԸ։ Պահանջվել և ստացվել են դեպքին առնչվող նյութեր, փաստաթղթեր և տեղակատվություն։

Ստացված նյութերի և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ծագել են դեպքին առնչվող մի շարք հարցեր, ուստի դրանց պարզաբանման նպատակով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել առողջապահության նախարարություն և «ՄԻԲՍ» ընկերություն։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին առաջարկվել է ներկայացնել դեպքի վերաբերյալ գրավոր պարզաբանում՝ դրան կցելով իր փաստարկների հիմնավորվածությունը հավաստող նյութեր։

Շարունակությունը՝ hetq.am-ում