Friday, 26 04 2024
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ազգային արժույթի արժեզրկման հիմքեր շատ չկան. մոտակա 10-15 օրվա մեջ կուրսը կկայունանա 510 դրամի շրջանակներում

«Կարծում եմ՝ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի գա։ Ազգային արժույթի արժեզրկման հիմքեր շատ չկան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ֆինանսական շուկայի մասնագետ, տնտեսագետ Արամ Կայֆաջյանը՝ անդրադառնալով ֆինանսական շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, դոլարի արժևորմանը։

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոնական բանկը հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Նշվեց, որ ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Այսօրվա դրությամբ, ըստ rate.am կայքի, հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 504-506, վաճառվում՝ 512-516 դրամով: Իսկ երեկ դոլարի առքը 506-510 դրամ էր, իսկ վաճառքը՝ 518-521 դրամ։ Փոխանակման կետերում որոշակի կայուն վիճակ է։ Երեկ դոլարը գնվում էր բացառապես 511 դրամով, վաճառվում՝ 520-523 դրամով: Այսօր արդեն որոշակի նվազում նկատվում է։

Կայֆաջյանի խոսքով՝ այս որոշակի կայունությունը պայմանավորված է ԿԲ-ի կողմից կոնկրետ գործողություններով։ Մասնավորապես, մեր զրուցակցի տեղեկություններով՝ երեկ արդեն 50 միլիոն դոլարի չափով դոլարի վաճառք է իրականացվել, որով էլ, ինչպես արդեն նշեցինք, պայմանավորված է այսօրվա կայունությունը. «Տեսնում ենք, որ որոշակի կայունացում դրանից հետո եղել է, և կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում նման գործողություններ նորից կիրականացվեն։ Իրավիճակը պետք է որ վերահսկողությունից դուրս չգա։ Դրամի արժեզրկման մակրոտնտեսական հիմքեր շատ չկան։ Արժեզրկման սկիզբը եղավ ամեն տարվա պես նոյեմբեր ամսին՝ բնական պատճառներով, երբ որոշակի ներմուծողներ դոլար են ձեռք բերում, ինչպես նաև գազի սպառման համար դոլարի վճարումների հետ և նմանատիպ այլ գործոններով։ Ամեն տարի նոյեմբերին դրամի որոշակի արժեզրկում լինում է։

Զուգահեռ էլ, քանի որ կան հոգեբանական գործոններ, սպասումներ, բնակչության որոշակի զանգված, բնական արժեզրկումը տեսնելով, գնաց որոշակի գործողությունների, որոնք անհրաժեշտ չէին իրենց։ Այսինքն՝ ռիսկերից խուսափելու համար մարդիկ սկսեցին ավելի շատ արտարժույթ փոխանակել։ Այդ գործողությունը իր հերթին ավելացրեց արժեզրկման շարժը։ Այսինքն՝ դրամի արժեզրկումը երկու մասից է բաղկացած՝ բնական և որոշակի անձանց ու կազմակերպությունների կողմից հավելյալ դոլարի ձեռք բերման հետ կապված։ Արդյունքում ունեցանք սպասվածից մի փոքր ավելի կտրուկ արժեզրկում, որը, կարծում եմ, մոտակա 10-15 օրերի ընթացքում կառավարելու դեպքում կկայունանա 510 դրամ կուրսի շրջանակներում»,- ասաց տնտեսագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ստեղծված իրավիճակում վտանգավոր է նաև պանիկայի էֆեկտը, քան կուրսի բարձրացումը. «Այսինքն՝ եթե վաղը մենք արթնանանք, ու մեկ օրում դոլարը դարձած լինի 550 դրամ, ապա դա այնքան վտանգավոր չէ, որքան որ երկարատև 550-ին ձգտելը։ Սակայն ես այս պահին նման վտանգներ չեմ տեսնում, քանի որ մակրոտնտեսական տեսակետից այդ չափանիշին ձգտելու հիմքեր չկան։ Այս պահին ավելի շատ դրամի արժեզրկումը վարքագծային է։ Այս պայմաններում կարծում եմ, որ 505-515 դրամի շրջակայքը օպտիմալ է, և այդ շրջակայքում հնարավոր է կուրսը կայունանա»։

Մեր դիտարկմանը՝ ամեն տարի, երբ դրամն արժեզրկվում է, մենք ականատես ենք լինում, որ մարդիկ կամ խանութներն են դատարկում, կամ փոխանակման կետերում արտարժույթ են փոխանակում, այս տարի կլինի՞ կամ եղե՞լ է նման աժիոտաժ, տնտեսագետը պատասխանեց. «Այս պահին նման աժիոտաժ չկա։ Կա որոշակի նման վարքագիծ, բայց դա համատարած բնույթ չի կրում։ Առաջիկայում դա էլ կզսպվի, երբ որ պատկերացում ձևավորվի, որ դոլարի կուրսը ավելի չի բարձրանալու, քանի որ դրա համար մակրոտնտեսական պատճառներ, ինչպես նշեցի, չկան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում