Friday, 26 06 2026
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը

Պաշտոնական. Ավարտվել է վարչապետի աշխատանքային այցը ԼՂՀ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակում այսօր առավոտյան վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ-ի և ԼՂՀ-ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և կառավարական պատվիրակության անդամների ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր: Կառավարության ղեկավարը զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին: Զինծառայության ընթացքում պարտաճանաչությամբ, խիզախությամբ և անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին վարչապետը պարգևատրել է ժամացույցներով:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին: Դիմելով զինծառայողներին՝ վարչապետը նշել է.

«Սիրելի զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում և պետք է հպարտ լինեք այն պատճառով, որ դուք հաղթանակած բանակի ներկայացուցիչներ եք: Պետք է շարունակեք այն ավանդույթները, որ արդեն իսկ դրել են ձեր ծնողները՝ հաղթելով Լեռնային Ղարաբաղի համար մղվող պայքարում: Այսօր ձեր խնդիրն է պահպանել այն նվաճումները, որ ունենք և օր օրի ավելացնել մեր բանակի մարտունակությունը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի դուք ունենաք բոլոր հնարավորությունները՝ բարձրացնելու ձեր մարտունակությունը, որպեսզի դուք կարողանաք ռազմական բարձր գիտելիքներ ունենալ և համապատասխանել ժամանակակից աշխարհի լավագույն բանակներին ներկայացվող չափանիշներին: Ցանկանում եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից և հավաստիացնել, որ այն, ինչ դուք այստեղ կատարում եք, հերոսական գործ է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ տպավորված է զինվորների ռազմական և հոգեբանական պատրաստվածության աստիճանից: «Մենք տեսնում ենք, որ զինվորը հպարտ է, համաձակ, կազմակերպված, գիտի իր գործը, պրոֆեսիոնալ է, և այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր զինված ուժերի մարտունակության աստիճանն օր օրի ավելի է բարձրանալու: Դա ամենակարևորն է»,- ասել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարություններին՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է: «Այն ինչ այսօր կատարվում է հայկական զինված ուժերում, այն վառ ապացույցն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շարունակենք համառորեն աշխատել, մեր հմտություններն ավելացնել, ինչը և այսօր տեղի է ունենում»,- ասել է վարչապետը:

Արցախ կատարած այցը կառավարության ղեկավարը եզրափակել է տեղի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ հանդիպմամբ, որի ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող խնդիրներ: Տիգրան Սարգսյանն այս համատեքստում կարևորել է գյուղատնտեսության զարգացման ճիշտ մոդելի ընտրության, ենթակառուցվածքների և առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցերը:

«Չափազանց կարևոր է պետության և ֆերմերների, գյուղացիների, գյուղացիական միությունների միջև երկխոսությունը, քննարկել, թե կողմերն ինչպես են տեսնում խնդիրների լուծումը: Այս երկխոսության շնորհիվ մենք պետք է կարողանանաք նաև ոլորտի զարգացման ռազմավարություն մշակել: Մեզ համար թիվ մեկ խնդիրն այս պահի դրությամբ այն է, որ մենք պետք է գյուղատնտեսությունը դարձնենք արդյունավետ, որպեսզի մարդիկ կարողանան ներդրումներ կատարել այս ոլորտում»,- նշել է վարչապետը:

Ավարտելով այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում