Saturday, 27 06 2026
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Շատ արագ պետք է ավարտենք աշխարհազորի լիակատար ձևավորումը Տավուշի մարզում. մարզպետ

Այսօր տեղի է ունեցել Տավուշի մարզխորհրդի նիստ, որտեղ քննարկվել են կրթության, տնտեսության, անվտանգության, ինչպես նաև՝ օրախնդիր մի շարք հարցեր։ Ելույթ է ունեցել մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մեր կյանքում, միջավայրում, բոլոր օղակներում անհրաժեշտ են արմատական, էական փոփոխություններ իրականացնել։ Դրանց մեծ մասը վաղուց բացահայտված է, անգիր գիտենք, սակայն չենք ունեցել բավարար համարձակություն, կամք, լրջություն, ուժ, համախմբվածություն, հետևողականություն, ազնվություն, սկզբունքայնություն։ Կա՛մ մենք պետք է պարտադրենք այս արժեհամակարգն ամեն օր, կա՛մ ցանկացած մեծ ջանք, նույնիսկ հաջողություն մնայուն չեն լինելու։

Հայտարարում ենք դպրոցի զարգացմանը, հզորացմանը ամեն գնով հասնելու մեր պատրաստակամության մասին։ Մարզային, համայնքային յուրաքանչյուր կազմակերպություն, աշխատակից, յուրաքանչյուր ընտանիք և յուրաքանչյուր ոք պետք է լծվի այս աշխատանքին։

Հայաստանը կառուցելու, հզորացնելու, արժանապատիվ կյանք ու հայրենիք ունենալու համար մեզ պետք են մտածող, ստեղծարար մարդիկ, ճարտարապետներ, շինարարներ, ինժեներներ, քիմիկոսներ, մաթեմատիկոսներ, ֆիզիկոսներ ու ծրագրավորողներ։ Պետք է բացառվեն ձևականությունները, իմիտացիաները, ժամանակի կորուստը, հաճոյությունները ու արջի ծառայություն մատուցելը: Սա ենթադրում է դպրոցի վերափոխում ու վերածնունդ։ Դպրոցում պետք է կատարվեն իրական փոփոխություններ բոլորիս մասնակցությամբ։

Տնտեսությունը մեր երկրի սիրտն է: Բոլորիս գործողությունները, ծրագրերը, նպատակները, որոշումները, ջանքերը պետք է ուղղված լինեն տնտեսական զարգացմանը և առաջընթացին: Ամենամեծ նպատակը արժեք ստեղծելն է, արտադրելը, և բոլորիս պարտականությունն է դրան նպաստելը։ Պարտավոր ենք տնտեսական խթանման ուժային ծրագրեր իրականացնել, որոնց արդյունքը պետք է լինի արտադրանքի ծավալների կտրուկ մեծացումը։

Յուրաքանչյուր օր պետք է ավելի ուժեղ, կայուն, աշխատունակ, ժամանակակից անվտանգային համակարգ ունենանք։ Պետք է անընդհատ մեծացնենք մեր անվտանգության որակի և մակարդակի զարգացման ոչ միայն տեմպերը, այլև դրանց ուղղված ջանքերը, միջոցները, գործիքները, յուրաքանչյուրիս մասնակցությունը: Շատ արագ պետք է ավարտենք աշխարհազորի լիակատար ձևավորումը Տավուշի մարզում:

Վերջին ամիսներին՝ հուլիսից սկսած, մենք տեսանք հանրային մասնակցության և պատասխանատվության ուժը։ Մեր գործարարները առաջինը ներգրավվեցին արցախցիների տեղավորման և կենսապահովման խնդիրների լուծմանը, դարձան լավագույն օրինակներից, մեր ընտանիքները, կազմակերպությունները, համայնքները, անհատները ինքնակազմակերպվեցին տարբեր խնդիրներ լուծելու՝ մեծ ու փոքր։ Մեր կյանքի ու երկրի զարգացման գործում հանրային մասնակցությունը պետք է մշտական գործող հարթակ լինի՝ կանոնավոր, արդյունավետ և համընդհանուր»,- ասել է Տավուշի մարզպետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում