Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու երկու ուղի մատնանշել, որոնցից մեկը ինչ-որ ժամանակ չի աշխատել, իսկ մյուսը դժվարին կլինի:
Նրա խոսքով, դրանք են՝ «պատժամիջոցներն ապարդյուն դարձնելը՝ դրանք հաղթահարելով», ինչպես նաև՝ «պատժամիջոցները հանելը»:
«Մեկ անգամ մենք արդեն փորձել ենք պատժամիջոցները հանելու ուղին և անցկացրել ենք բազմամյա բանակցություններ, սակայն արդյունքների չենք հասել»,-ասել է Խոմեյնին՝ հանդես գալով իշխանության երեք ճյուղերի ղեկավարների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում:
Խոսելով պատժամիջոցների հաղթահարման և դրանց ազդեցության չեզոքացման հետ կապված տարբերակի մասին՝ Իրանի ղեկավարը նշել է, որ «սկզբում այդ ուղին կարող է դժվարին լինել, սակայն կունենա դրական ելք»: