SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում հայտնվել է երկրորդ տեղում, նա շրջանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին: Այդ մասին են վկայում Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալները, որը ներկայացրել է Bloomberg գործակալությունը:
Նշվում է, որ Մասկի կարողությունն ավելացել է՝ կազմելով 127.9 միլիարդ դոլար, մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 100.3 միլիարդ դոլար:
Բիլ Գեյթսն այս անգամ երրորդ հորիզոնականում է՝ 127.7 միլիարդ դոլար կապիտալով:
BBI վարկանիշի անփոփոխ առաջատարը շարունակում է մնալ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, նրա կարողությունը գնահատվում է 182 միլիարդ դոլար:
Աշխարհի հինգ ամենահարուստ մարդկանց թվում են նաև Louis Vuitton Moët Hennessy-ի նախագահ Բեռնար Առնոն և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, որը վարկանիշում զբաղեցնում է հինգերորդ տեղը: