Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Բայդենի վարչակազմում կլինեն Օբամայի թիմից այլ մարդիկ ևս. Երևանը պետք է լինի նախաձեռնող ու ունենա օրակարգ

ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պետքարտուղարի պաշտոնում առաջադրել Էնթոնի Բլինքենի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

58-ամյա Բլինքենը Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցրել է պետքարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը: CNN-ը նշում է, որ 2014 թվականին դիվանագետը առանցքային դերակատարություն է ունեցել Սպիտակ տան արտաքին քաղաքականության, այդ թվում` Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը ամերիկյան արձագանքի հարցում:

Բլինքենը նաև մասնակցել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենի, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություններին։

Բլինքենն այն ժամանակ փոխնախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն էր:

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնում Բայդենը կարող է առաջադրել Լինդա Թոմաս-Գրինֆիլդի թեկնածությունը, որն Օբամայի նախագահության տարիներին պետքարտուղարի օգնականն էր: Բայդենի ներկայացուցիչն առայժմ հրաժարվում է հաստատել այս լուրերը, հնարավոր է՝ թեկնածուների առաջադրման մասին ընտրյալ նախագահը հայտարարի նոյեմբերի 24-ին:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի խոսքերով՝ Բայդենի վարչակազմում Օբամայի թիմից այլ պաշտոնյաներ ևս կընդգրկվեն։ «Սա Օբամայի թիմից միակ նշանակումը չի լինելու։ Շատ այլ մարդկանց անուններ կան, որոնց մասին Միացյալ Նահանգների մամուլում արդեն իսկ կան հիշատակումներ՝ որպես պոտենցիալ թեկնածուներ անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, պաշտպանության քարտուղարի պաշտոնում, Սպիտակ տան վարչակազմի ղեկավարի պաշտոնում։ Նրանք մարդիկ են, որոնց հետ հայկական համայնքը, հայկական կազմակերպությունները ունեն կապեր և, կարծում եմ, այստեղ աշխատանք տանել կարելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչ վերաբերում է Էնթոնի Բլինքենին, ապա Սուրեն Սարգսյանի խոսքերով, նա բավականին երկար ժամանակ աշխատել է Բայդենի հետ, եղել է նրա խորհրդականը նաև արտաքին քաղաքական հարցերով՝ նախընտրական շրջանում. «Մենք նրա հետ աշխատելու հնարավորություններ կունենանք։ Բնականաբար, ամեն ինչ մենք պետք է անենք, մենք նախաձեռնենք, ունենանք օրակարգ»։

Սուրեն Սարգսյանը միևնույն ժամանակ գտնում է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կառուցելիս պետք է օգտագործենք նաև նախկին իշխանությունների կապերը։ «Դրանք կան և մնացել են։ Անհեռատես կլինի մեր կողմից հրաժարվել այդ կապերից։ Բոլոր տեսակի հնարավորություններն առկա են»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում