Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատվել է։ Այս մասին Պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ակցիայի մասնակից անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջեցին, որ Գաբրիել Բալայանն իջնի ու իրենց պատասխան տա։
«Բալայանն ազատվել է աշխատանքից, բայց եթե ուզում եք, կանչենք»,- արձագանքեց Անդրանիկ Քոչարյանը։