Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում պաշտպանության նախարարության շենքի մոտ:
Անելանելի վիճակում հայտնված ծնողները նշեցին. «Հետո էլ ասում եք՝ վիճակը սրվում ա. չի սրվում՝ սրում եք»:
Նրանք նշեցին՝ ունենք նախարարություն, 2000-ից ավելի աշխատող. «Ինչի՞ պետք ա զինվորի ծնողը ընկնի հիվանդանոցները, մորգերը՝ զինվոր ման գա»:
«Մինչև դավաճանությունը չվերանա, ինչքան էլ կառավարություն փոխվի՝ ոչ մի օգուտ չունի: Առաջինը ներսի թուրքը պիտի վերանա, որ էսօր 10 հազար դրամով հելել նախարարություն են ջարդում, փողոց են փակում: Հեսա մի տարի հետո էլ թուրքը մեր տունն ա մտնելու, ու նույն դավաճանները նույն բանն անելու են»,- նշեց անհետ կորած զինվորի հայրը:
Մանրամասն՝ տեսանյութում: