Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Պուտինը ցույց տվեց անվերապահ աջակցություն. այս իշխանության մնալը Մոսկվայի համար կենսական անհրաժեշտություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության ղեկավար  խորհրդի անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

 Ինչպե՞ս եք գնահատում ՌԴ ԱԳ և պաշտպանության նախարարներ Շոյգուի ու Լավրովի այցը Հայաստան, որտեղից էլ ուղևորվել են Բաքու: Այս այցն ի՞նչ կարևորություն ուներ:

-Նիկոլ Փաշինյանը բավականին հստակ ներկայացրեց մտահոգությունները՝ կապված իրենց տները լքած մարդկանց վերադարձի հետ: Խոսքը վերաբերում է այն հատվածին, որոնք բնակվում էին Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում: Իհարկե, նույնիսկ հստակ պատասխան Լավրովից մենք չստացանք հանդիպման ժամանակ, սակայն հանդիպումից հետո Փաշինյանը նշեց, որ բովանդակալից զրույց է ստացվել: Հուսանք, որ կան որոշակի ակնկալիքներ այդ հարցի հետ կապված, գոնե ինչ-որ փոխհատուցման կամ հնարավորությունների մասով: Հայաստանին այսօր մնացել է միայն դա որոշելու, ավելի գլոբալ հարցերը որոշվում են ավելի բարձր մակարդակներում, որտեղ Հայաստանի հասանելիությունը որոշակիորեն սահմանափակվել է: Ինչ վերաբերում է ռուսների այցին Երևան և Բաքու, կարելի է նշել, որ ըստ ամենայնի, այն ազդակներից, որոնք գալիս են Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների կողմից և անձամբ այդ երկրի նախագահի կողմից, որտեղ անընդհատ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավոր չէ խախտել, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են համաձայնագրի կետերը խախտել թե ներքին, թե արտաքին տարածություններում, կարելի է հստակ մի բան արձանագրել, որ այս համաձայնագրի հիմնական շահառուն, ըստ ամենայնի, Ռուսաստանն է և Ռուսաստանն ինքը փորձում է որևէ մեկին թույլ չտալ կասկածի տակ դնել այս համաձայնագրի դրույթները: Մենք տեսնում ենք, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահների կողմից բավականին մտահոգություններ կան կապված այս համաձայնագրի հետ: Հայաստանի ներքին տարածությունում էլ կան մտահոգություններ, թեև ՀՀ նախագահը հանդիպման ժամանակ նշեց, որ համաձայնագիրը որևէ կերպ հնարավոր չէ դնել կասկածի տակ և պետք է  կատարվի ամբողջությամբ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ հասարակության շրջանում կան մտահոգություններ: Կարծես թե  Ռուսաստանը փորձում է այդ մտահոգությունները հենց արմատից կտրել, և նույնիսկ խոսելու հնարավորություն չտալ համաձայնագրի չեղարկման համար: Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների Հայաստան այցելության գործոններից մեկը կարելի է գնահատել որպես այդ համաձայնագրի տեղում պաշտպանության որոշակի քայլ: Մենք տեսանք, որ ոչ միայն Երևանում, այլև Բաքվում Շոյգուն հայտարարեց, որ հրադադարը պահպանվում է և պետք է պահպանվի սրանից հետո ևս, ինչը նշանակում է, որ համաձայնագրի դրույթները պետք է կատարվեն:

-Պարոն Ղևոնդյան, ըստ Ձեզ՝ որքանո՞վ այս ամենից հետո շահեկան դիրքերում է Ռուսաստանը: Տեսակետ կա, որ ՌԴ-ն հասկանում է, որ այս ամենից հետո շահեկան դիրքերում չի հայտնվել:

-Ես չէի ասի, որ Ռուսաստանը շահեկան դիրքերում չի հայտնվել: Ռուսաստանը կարողացել է տարածաշրջանում երկրորդ ռազմական ներկայությունը ապահովել, ինչը շատ մեծ նշանակություն ունի առավելևս, որ այդ ներկայությունը այլ պետությունում է, Հայաստանում չէ: Այն հատվածը, որտեղ Ռուսաստանն իր զորքերը տեղակայել է, Ադրբեջանում դա համարում են իրենց պետության հատված: Սա միանշանակորեն կարելի է գնահատել որպես Ռուսաստանի շահերի որոշակի պաշտպանություն,  ինչը նշանակում է, որ ժամանակի ընթացքում հնարավոր է որոշակի պայմաններում Ադրբեջանին ավելի սերտորեն ինտեգրել Ռուսաստանի տարածաշրջանային նախագծերում: Դրա մասին Ռուսաստանը ոչ միայն անթաքույց անընդհատ հայտարարում է, այլ  տարբեր գիտական շրջանակներում շրջանառվում է, որ Ռուսաստանի խնդիրն է հետխորհրդային տարածաշրջանի երկրներին հավաքագրել իր ծրագրերում: Պուտինի երեկվա հարցազրույցը ես երկու կարևոր նկատառումով  կառանձնացնեմ. Առաջինն այն է, որ Պուտինը ցույց տվեց անվերապահ աջակցություն Հայաստանի ներկա  իշխանությանը, ինչը նշանակում է, որ Ռուսաստանի համար ուղղակի կենսական անհրաժեշտություն է իշխանության մնալը և ստորագրված հայտարարության անշեղորեն կատարումը, քանի որ այն իշխանությունը, որը եկել է, չի կարող քննարկել այդ հայտարարության կետերի փոփոխության հարցը, քանի որ ինքն է ստորագրել: Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը շահերը այստեղ  անվերապահորեն պահպանվել են և Ռուսաստանը չի կորցրել, այլ շահել է այս ամենի արդյունքում: Երկրորդ նկատառումը Պուտինի հենց այդ մոտեցումն է, որը ցույց է տալիս, որ այն աշխարհաքաղաքական կուրսը, որը որդեգրել է Ռուսաստանը Պուտինի հավանաբար հենց առաջին ընտրության պահից 20 տարվա ընթացքում, արդեն որոշակի ծիլեր է տալիս արդեն մեր տարածաշրջանում: Եթե մինչ այդ քաղաքականությունը երևում էր միջինասիական տարածաշրջանում, Բելառուսում, Ուկրաինայում, Հայաստանում դա առաջին անգամ երևաց 2013-ին՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասով, ապա հիմա տեսնում ենք, որ այդ աշխարհաքաղաքական ծրագիրը մեր տարածաշրջանում զարգացում է ապրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում