Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Որպես պարտված կողմ սպասարկում ենք այդ եռյակի որոշումները, բայց Ռուսաստանի արածը չեն ընդունում Արևմուտքում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տարիներ շարունակ եղել է միակ պլատֆորմը, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը տարաձայնություններ չեն ունեցել։ Այսօր, սակայն, քանի դեռ Հայաստանում ու Արցախում ակտիվորեն քննարկվում է նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնագիրը, մենք զուգահեռաբար ականատես ենք լինում այս հարցի շուրջ Ռուսաստան-Արևմուտք լրջագույն տարաձայնությունների։

Տպավորություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահ երկրներն այնքան էլ գոհ չեն ձեռք բերված համաձայնությունում ՌԴ դերակատարությունից և ցանկանում են գործընթացը վերադարձնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափ։

Օրերս ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների արդյունքներով ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱՄՆ-ը ակնկալում է մանրամասն տեղեկություն ստանալ ԼՂ շուրջ Թուրքիայի դերի մասին:

Նրա խոսքով՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան նախկինի պես հակված են իրենց դերին, և Ռուսաստանը շատ հարցեր պետք է պարզաբանի, այդ թվում՝ համաձայնագրի վերաբերյալ։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն արձանագրում է՝ առ այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ողջունել Պուտինի, Ալիևի ու Փաշինյանի գործողությունները և չի լեգալիզացնում ընդունված որոշումը: «Այսօր Ռուսաստանի, այսպես կոչված, խաղաղարարները չունեն մանդատ ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ոչ էլ ԵԱՀԿ-ի կողմից։ Իհարկե, ձևավորվում է հակաթուրքական ու հակաադրբեջանական շարժում։ Տեսնում ենք, որ որոշ պետություններ արդեն պատժամիջոցներ են սահմանում Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, այդպիսի տրամադրություններ իշխում են Եվրամիության շարքերում, ԱՄՆ-ն ունի բացահայտ կոշտ բացասական դիրքորոշում այս ամենի նկատմամբ։ Կարելի է ասել, որ դասավորությունն այսօր այսպես է։ Մի կողմում կա Արևմուտք, մյուս կողմում՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը բնականաբար լուծեցին իրենց խնդիրները հայերի հաշվին, Հայաստանը պարտված կողմն է, Ռուսաստանի ձեռքերում պատանդ է։ Իսկ այդ դասավորության մեջ տեսնում ենք, որ շատ տրամաբանական է, որ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի համանախագահների մեջ չկա կոնսենսուս։ Ռուսաստանի արածը ոչ մեկը չի ընդունում Արևմուտքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ չեն ողջունում նաև արաբական երկրները. «Առհասարակ դա փաստորեն այդ նեղ շրջանակի արածն է՝ Ռուսաստան, Թուրքիա և Ադրբեջան։ Ցավալի է, որ ՀՀ իշխանությունները որպես պարտված կողմ այժմ սպասարկում են այդ եռյակի որոշումները»։

Խոսելով Մինսկի խմբի ֆորմատի վերականգնման հնարավորության մասին՝ Անդրիաս Ղուկասյանն ասաց. «Որպեսզի ֆորմատը վերականգնվի, ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Շուշիից, Հադրութից, Ջաբրայիլից, Աղդամից, դեռ Քարվաճառում չկան, բայց երբ լինեն, նաև՝ այնտեղից։ Այնտեղ պետք է տեղակայվեն եվրոպական բազմազգ ուժեր։ Սա Մինսկի խմբի պահանջներից մեկն է, որն արձանագրվել է հոկտեմբերի 27-ի Ժնևի բանակցություններում։ Ադրբեջանը պետք է ընդունի, որ հանրաքվեով պետք է որոշվի Արցախի կարգավիճակը, որ Արցախում իշխանությունները օրինական են, որ Հայաստանի ու Արցախի միջև ապահով միջանցք լինի։ Այդ պահանջները Մինսկի խումբը դրել է Հայաստանի ու Ադրբեջանի առջև Ժնևում՝ հոկտեմբերի 27-ին։ Այդ պահանջները բնականաբար անընդունելի են եղել Իրանի, Ռուսաստանի համար, որովհետև դա ուժեղացնում էր տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայությունը։ Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը որոշեցին գալ այս համաձայնությանը, որպեսզի վիժեցնեն Մինսկի խմբի պահանջները ու դե ֆակտո թելադրեն իրենց ուզածը բոլորին։ Դրա համար հարկավոր էր հանձնել Շուշին, ինչը հայկական կողմը կատարեց։ Ռուսաստանն էլ թելադրեց իր պայմանները մեզ»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հայկական կողմը սիրով համաձայնել է բավարարել այդ պահանջները. «Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այդ ծրագիրը սպասարկելու միջոցով կարող է իր քաղաքական կյանքը պահպանել, մնալ իշխանության ու վայելել իշխանության բարիքները, պարգևավճարներ ստանալ, օգտվել պետական բարիքներից։ Արդեն երևում է, որ դա Նիկոլ Փաշինյանի համար դարձել է շատ կարևոր կյանքի ատրիբուտ, առանց որի ինքը հավանաբար արդեն իրեն չի պատկերացնում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում