Կորեական Chosun Libo-ն հայտնում է, որ գերժամանակակից չինական ատոմային սուզանավում տեղի է ունեցել ռադիոակտիվ արտահոսք, ինչի մասին թերթն իմացել է Չինաստանի սահմաններից դուրս ապրող չինացի բլոգերներից: Նշվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Չինաստանի էլեկտրական ընկերության մասնագետները ատոմային սուզանավում տեղադրելիս են եղել նոր սարքավորումներ:
Թերթը նաև հաղորդում է, որ Չինաստանի իշխանությունները արգելափակել են մուտքն ու ելքն այն շրջանից, ուր տեղի է ունեցել միջադեպը: «Ջին» ատոմային սուզանավն ունի 133 մետր երկարություն և 8 հազար տոննա քաշ: Այն հագեցված է բալիստիկ միջմայրցամաքային հրթիռներով, որոնք կարող են հարվածել թիրախին 8 հազար կմ հեռավորությանից: Չինաստանի կառավարությունը ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:










































