Ալերգիա ունեցող հիվանդները ավելի հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով՝ ասել է ալերգոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վերա Ռեվյակինան: Նա նշել է, որ ալերգիաներով տառապողները ունեն ընկալիչների ապարատ, որը կառուցված է այնպես, որ նրանք պակաս զգայուն լինեն կորոնավիրուսի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ իմունաբան Ալլա Ռիժիխը հայտարարել էր, որ ալերգիա ունեցող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում վիրուսային և ուռուցքաբանական հիվանդությունների՝ օրգանիզմում իմունոգլոբուլին E-ի մեծ պարունակության պատճառով: