Եվրամիությունը 3 մլն եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Արցախի հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը: Այս մասին նշվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունում:
«Եվրահանձնաժողովը որոշել է Արցախում հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական անձանց լրացուցիչ 3 մլն եվրոյի չափով մարդասիրական աջակցություն տրամադրել: Այն կտրամադրվի ի հավելումն 900 հազար եվրոյի, որը տրամադրվել էր հոկտեմբերի սկզբին՝ մարտական գործողությունների սկզբին»,- նշված է հայտարարության մեջ: