Sunday, 24 10 2021
Զանգակատուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 300 հա խոտածածկ տարածք
12:15
Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին բեռնատար նավ է այրվում
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել
11:45
Գերմանիայում արձագանքել են Թուրքիայում դեսպաններին «անցանկալի անձ» հայտարարելուն
11:30
ԱՄՆ-ը պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայից դեսպանին «անցանկալի անձ» հայտարարելու Էրդողանի խոսքերից հետո
Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցիները հափշտակել են 107 ոչխար և 5 այծ
Կորոնավիրուսի 2354 նոր դեպք, 38 մահ
10:45
Իրանի հոգևոր առաջնորդը 3․4 հազար բանտարկյալի համաներում է շնորհել
Իրանը լուռ չի մնա, բայց բանը չի հասնի ռազմական ընդհարման կամ դիվանագիտական հարաբերությունների խզման
Եղանակը ցրտում է
Անշարժ գույքի շուկայում ևս գնաճ է. եկամտահարկի վերադարձի դրական և բացասական կողմերը
10:09
Ջեյ Լոն զարմացրել է անսպասելի կերպարով
Անանուն աղբյուրից լրատվամիջոցը կարող է օգտվել, բայց պետք է գիտակցի, որ պատասխանատվությունն ինքն է կրելու
09:45
Առողջ սննդի փորձագետները թվարկել են ամենաօգտակար հյութերը
09:30
Սննդաբանն անդրադարձել է հացի վտանգներին
09:15
Բրիթնի Սփիրսը Սուրբ Ծնունդը նշել է հոկտեմբերին
Նման ձևով սահմանազատումը մեզ ավելի խոցելի է դարձնելու և ռուսական «փրկչի» դերը միշտ զգալու ենք
00:00
Նիգերիայում ավելի քան 800 ձերբակալվածներ փախել են ուղղիչ կենտրոնից
23:45
Մերկելը խոստովանել է, որ երբեմն իր հագուստի գույնը քաղաքական ազդանշան է պարունակել
23:30
ԵՄ-ն կոչ է անում Սիրիային վերացնել մահապատիժը
Էրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպանների
23:00
ԱՄՆ իշխանությունները մտադիր են Քենեդիի սպանության վերաբերյալ նոր նյութեր բացահայտել
22:45
Պարտքը չվճարելու դեպքում «Գազպրոմը» կդադարեցնի Մոլդովայի գազամատակարարումը
Բնությանը վնաս հասցնողների գործունեությունը տեղում կկասեցվի․ նախարարություն
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու
Հանուն Հանրապետության կուսակցությունը մասնակցելու է դեկտեմբերի 5-ի տեղական ընտրություններին
Էրդողանի հեռանալու դեպքում ընդդիմադիր բևեռից Հայաստանի համար լավ բան սպասել պետք չէ. Սաֆրաստյան
Բանտարկյալ Սաակաշվիլին երբեք արտոնյալ չի լինի, նա առնվազն վեց տարի կանցկացնի բանտում․ Ղարիբաշվիլի
Այս ամենի մեջ միակ ողջունելի բանն այն է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունը չգնաց տոտալ կեղծիքների․ Վարդան Մալխասյան
21:30
Աֆղանստանի արևելքում զինված հարձակում է տեղի ունեցել

Արցախյան պատերազմի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի «Հայտարարությունը» պետք է մերժվի

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

2020 թ․ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները համաձայնագիր ստորագրեցին, այն անվանելով «Հայտարարություն»՝ դադարեցնելու 45-օրյա պատերազմն Արցախում և Ադրբեջանին վերադարձնելու նախկինում հայերին պատկանող տարածքները:

Այս ցնցող հայտարարությունն արեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տագնապ ու հուսահատություն ստեղծելով ամբողջ աշխարհի հայերի շրջանակում: Գոյություն ունի չորս պատճառ, թե ինչու հայերն արձագանքեցին այսպիսի հոռետեսությամբ և վշտով.

1) Հայաստանի պաշտոնյաներից 45 օր անընդմեջ լսելուց հետո, որ «Հաղթելու ենք», հանկարծ մեզ ասացին, որ իրականում կրել ենք ջախջախիչ պարտություն: Նույնիսկ մեր զոհված զինվորների թվաքանակը ավելի փոքր էր հաղորդվում՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության վերջին հայտարարության: Ցավոք, սպասվում է, որ կորուստների վերջնական թիվը կլինի հազարներով:

2) Սա թերևս ամենամեծ կորուստն էր 105 տարի առաջվա Հայոց ցեղասպանությունից ի վեր: Հայերը բարոյալքված և խաբված են իրենց ղեկավարների կողմից։ Նրանք ցնցված են մինչև հոգու խորքը։ Սա նվաստացուցիչ կապիտուլյացիա էր: Հայոց ցեղասպանության հետնորդները, որոնք իրենց գեների մեջ դեռ կրում են այդ ահռելի ողբերգության սերնդեսերունդ փոխանցված ցավը, խորապես ազդված են այս սարսափելի պարտությունից, որը բացել է նրանց վաղեմի չբուժված վերքերը։

3) Հազարավոր հայ երիտասարդ զինվորների զոհվելն այս պատերազմում խորապես վշտացրել է համայն հայությանը: Շատերը մտածում են՝ արդյոք նրանց զոհաբերությունն ապարդյուն էր:

4) Հայերը կորցրեցին իրենց պատմական տարածքների զգալի մասը՝ իրենց տների, եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանատների հետ միասին: Ճիշտ այնպես, ինչպես մեկ դար առաջ տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքներն այսօրվա սերնդի մեջ դեռ մխում են, այս վերջին աղետը տևական ազդեցություն կունենա համայն հայության հոգեվիճակի վրա:

Այս խնդրահարույց «Հայտարարության» հրապարակումից հետո մեծ վիճաբանություններ ծագեցին Հայաստանում և Սփյուռքում։ Հայ ժողովուրդը, որը մեկ մարդու պես համախմբված էր պատերազմի ընթացքում, հանկարծ բոլորը բաժանվեցին և սկսեցին իրար կոկորդ կրծել։ Երևանում շատ տգեղ միջադեպեր եղան, որոնք, հուսով եմ, չեն հասնի Սփյուռք։ Ոչ մի հայ չպետք է բռնության ենթարկի որևէ այլ հայի կամ ոչնչացնի որևէ մեկի ունեցվածքը։ Չնայած մենք շատ լուրջ խնդիր ունենք, բայց միմյանց վրա հարձակվելը ոչինչ չի լուծի: Միևնույն ժամանակ, նրանց, ովքեր Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում, պետք է թույլ տրվի դա անել առանց կառավարության կողմից որևէ հետապնդման: Մարդկանց ազատ խոսքի իրավունքը պետք է հարգի հատկապես այն ղեկավարը, որը եկել է իշխանության՝ քարոզելով ժողովրդավարական իրավունքներ ու արժեքներ:

Հաջորդ հակասությունը՝ այս պարտության պատասխանատուների հայտնաբերելն է։ Այստեղ կրկին ունենք երկու հակադիր ճամբար: Վարչապետ Փաշինյանը և նրա համախոհները խոստովանում են, որ նրան այլ բան չի մնացել, քան ստորագրել եռակողմ «Հայտարարությունը»՝ Ադրբեջանին ավելի շատ տարածքներ կորցնելուց խուսափելու և հազարավոր հայ զինվորների կյանքը փրկելու համար, որոնց կգերեվարվեին կամ կսպանվեին։ Այս տեսակետի կողմնակիցները մեղադրում են նախորդ նախագահներին՝ ազգի հաշվին իրենց հարստացնելու և ռազմական ուժը չզորացնելու մեջ: Փաշինյանն ասաց, որ եթե ինքը հրաժարվեր ստորագրել «Հայտարարությունը», ապա հետևանքը շատ ավելի վատ կլիներ հայ ազգի համար: Ադրբեջանը կվերցներ մնացած Արցախը:

Նրանք, ովքեր դեմ են Փաշինյանի դիրքորոշմանը, նշում են, որ վարչապետը պարզապես պարտության համար պատասխանատվությունը գցում է նախորդների վրա։ Նրանք մատնանշում են, որ Փաշինյանը որոշում է կայացրել «Հայտարարությունը» միայնակ ստորագրել` խորհրդակցելով միայն Արցախի նախագահի և զորավարների հետ: Փաշինյանը չի տեղեկացրել Հայաստանի նախագահին, նոր պաշտոնաթող արտգործնախարարին կամ Հայաստանի խորհրդարանին: Նրանք բոլորն այս չարաբաստիկ հայտարարության մասին իմացել են լրատվամիջոցներից։ Դա սպասելի չէր վարչապետից, որը եկել է իշխանության՝ որպես ժողովրդավարության և թափանցիկության պաշտպան: Խորհրդատվություն չի անցկացվել նույնիսկ Մինսկի խմբի միջնորդ երկու այլ անդամների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Փաշինյանը չհարգեց նաև այն խոստումը, որ նա տվել էր 2018-ի օգոստոսի 17-ին, Հանրապետության հրապարակում գտնվող 300 հազար մարդկանց առջև՝ հայտարարելով, որ «Արցախի վերաբերյալ գաղտնի ոչ մի թուղթ չի ստորագրի»: Նա հավելել էր, որ «եթե նման իրավիճակ լինի, ես կգամ ու կկանգնեմ այստեղ, ձեզ կներկայացնեմ բոլոր մանրամասները, և դուք կորոշեք՝ ընդունելու ենք այդ տարբերակը, թե ոչ»: Փաշինյանն այժմ պնդում է, որ այս «Հայտարարությունը» պարզապես զինադադար է, այլ ոչ թե համաձայնություն Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ակնհայտ է, որ ստորագրված «Հայտարարությունը» ավելին է, քան հրադադարը։ Դա յոթ շրջանների վերադարձն է, բացի այդ՝ Արցախի մեծ մասի զիջմամբ։ Որպես հետևանք, Փաշինյանի հակառակորդները պահանջում են նրա հրաժարականը։

Իմ կարծիքով, կա շատ ավելի պարզ բացատրություն: 1994-ի զինադադարից ի վեր Հայաստանի ներսում և դրսում գտնվող հայերը ամբողջովին դեմ էին ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն։ Այդպես էին մտածում նաև Հայաստանի և Արցախի ղեկավարները, բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, որը ցանկանում էր տարածքային զիջումներ անել Ադրբեջանին, ինչի արդյունքում նրան ստիպեցին հեռանալ պաշտոնից։ Հայաստանի հետագա նախագահները լավ գիտեին, որ հայ ժողովուրդը չի ընդունի Արցախի հարցում տարածքային զիջումներ: 1994-ի զինադադարից ի վեր, տեղի են ունեցել տասնյակ անարդյունք հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ղեկավարների միջև, Մինսկի խմբի՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Հայկական դիրքորոշումն այն էր, որ մենք կքննարկենք Արցախի շուրջ որոշ տարածքներ վերադարձնելու հարցը, եթե Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը: Հայերն ավելի շուտ փաթեթային գործարք էին ուզում, քան փուլային լուծում: Պատճառն այն էր, որ եթե հայերը նախապես զիջեին հարակից տարածքները, ապա Ադրբեջանն այն ժամանակ այնպիսի դիրքում կլիներ, որ կկարողանար գրավել նաև Արցախը։

Այդ ընթացքում հայերը և մնացած աշխարհը բազմիցս հայտարարում էին, որ Արցախի հակամարտությունը ռազմական լուծում չունի, որ պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով: Այնուամենայնիվ, նախագահ Ալիևը շարունակում էր սպառնալ ռազմական ուժի կիրառմամբ կորցրած տարածքները վերականգնելու մասին: Օգտագործելով իր հսկայական նավթային եկամուտը ՝ Ադրբեջանը Իսրայելից, Ռուսաստանից և այլ երկրներից գնեց միլիարդավոր դոլարների ժամանակակից զենքեր: Հայաստանը նույնպես գնել է որոշ զենքեր, բայց ռեսուրսներ չուներ այդ մրցավազքում հասնելու Ադրբեջանին։ Հայերը լուրջ չէին վերաբերվում Ալիևի սպառնալիքներին: Ի վերջո, Ադրբեջանն ապահովեց հզոր թուրք զինվորականների աջակցությունն ու մասնակցությունը և իր կողքին կռվելու համար հավաքագրեց մի քանի հազար իսլամիստ ահաբեկչական վարձկանների: Հեռակառավարվող անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով բարձր տեխնոլոգիական պատերազմը կործանեց հայ զինվորականությանը և նվաճվեց այն, ինչից Հայաստանը և Արցախը պատրաստ չէին հրաժարվել՝ չնայած հայ զինվորների հերոսական ջանքերին:

Ուստի, հարցնելու փոխարեն, թե ով է մեղավոր այս ձախողության համար, պետք է ընդունել, որ մենք բարձր գին վճարեցինք՝ անկարող լինելով հակազդել Ադրբեջանի և ՆԱՏՕ-ում երկրորդ ամենահզոր ռազմական ուժ ունեցող Թուրքիայի հզոր զենքերին: Ինչպես խոստովանեց Փաշինյանը, եթե նա ավելի վաղ զիջեր Արցախի շրջակայքի որոշ տարածքներ, ապա այս կապիտուլյացիան չէր լինի: Այնուամենայնիվ, եթե մենք հրաժարվեինք այդ տարածքներից առանց Արցախի վերջնական կարգավիճակի մասին համաձայնության, ապա Ադրբեջանն այդ ժամանակ կհարձակվեր և կգրավեր նույնիսկ Արցախը։

Երկու հիմնական փաստեր կան, որոնք բոլորս պետք է ընդունենք.

1) Հզոր կողմը միշտ էլ հաղթում է պատերազմում, անկախ նրանից, թե որքան արդար է թույլ կողմի իրավունքը: Հայերը չօգտագործեցին վերջին 26 տարիները`Արցախն անառիկ ամրոց դարձնելու համար: Նրանք պետք է ունենային պաշտպանական համակարգ՝ Արցախը անօդաչու թռչող սարքերի հարվածներից պաշտպանելու համար:

2) Երբ դու թույլ ես և քեզ փրկելու համար հույսդ դնում ես ուրիշների վրա, կհիասթափվես և կպարտվես: Հայերն անընդհատ ասում էին՝ մենք մենակ ենք մնացել: Սա զարմանալի չէ: Բոլոր երկրները որոշումներ են կայացնում՝ ելնելով իրենց ազգային շահերից:

Փաշինյանի ստորագրած «Հայտարարությունը» կործանարար է: Մենք պետք է միջոց գտնենք նվազագույնի հասցնելու մեր կորուստները: Բացի Արցախում և շրջակայքում գտնվող տարածքները կորցնելուց, մենք չպետք է պայմանավորվեինք Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրել Նախիջևանի հետ կապվելու համար: Դա թույլ կտա Թուրքիային ցամաքային ճանապարհով անցնել Հայաստանը և Ադրբեջանի ու դրա սահմաններից դուրս կապվել թյուրքական այլ հանրապետությունների հետ: Սա Թուրքիայի պանթուրանական երազանքի իրականացումն է, որը մենք չպետք է թույլ տանք ամեն գնով:

Ի վերջո, «Հայտարարության» տեքստը, որը Հայաստանի Սահմանադրության համաձայն համարժեք է պայմանագրի, պետք է ներկայացվի Հայաստանի Սահմանադրական դատարան և Խորհրդարան՝ վավերացման: Հակառակ դեպքում դա իրավական ուժ չի ունենա: Հայաստանը պետք է ներգրավի նաև Ֆրանսիային և ԱՄՆ-ին`Մինսկի խմբի միջնորդ մյուս երկու անդամներին՝ բանակցային գործընթացում ավելի լավ արդյունք ստանալու համար:

Թեև Փաշինյանը խոստովանեց, որ որպես Գերագույն գլխավոր հրամանատար ինքը պատասխանատու է Հայաստանի պարտության համար, նա հրաժարվում է հրաժարական տալ: Ուստի պետք է անցկացվի հանրաքվե՝ տեսնելու համար, թե արդյոք հայ հասարակությունը հավանություն է տալիս կամ մերժում է «Հայտարարությունը»: Եթե ​​մերժեն այն, Փաշինյանին այլ բան չի մնում, քան հրաժարական տալ: Ընտրված նոր ղեկավարը, որը, հուսով եմ չի լինի նախորդ վարկաբեկված վարչակարգերից, այնուհետև կփորձի բանակցել վերանայված համաձայնագրի մասին՝ համարելով, որ տապալված Փաշինյանի ստորագրած պայմանագիրն անվավեր է: Այս տարբերակը, սակայն, Ադրբեջանի կողմից Արցախի վրա նոր հարձակման վտանգ է պարունակում:

Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարները ողջախոհությամբ կանցնեն այս ցնցումային փորձի միջով և իրենց ուժերը կկենտրոնացնեն հզոր բանակ ստեղծելու վրա, որպեսզի նրանք կարողանան դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի ցանկացած հետագա հարձակումները: Վերջապես, ճիշտ ժամանակն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը կամ դրա միավորումը Հայաստանի հետ՝ դրանով իսկ ներդնելով անսպասելի նոր գործոն Ադրբեջանի հետ բանակցություններում:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում