ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրաքում և Աֆղանստանում տեղակայված ամերիկյան բոլոր զորքերը մինչ հաջորդ տարվա մայիս կվերադառնան հայրենիք: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլերը ավելի վաղ հայտարարել էր, որ մինչև 2021 թվականի հունվարի 15-ը ԱՄՆ-ն իր զինվորականներից միայն 2,5 հազարական կթողնի Աֆղանստանում և Իրաքում: «Թրամփը հույս ունի, որ նրանք բոլորը տուն կվերադառնան մինչև մայիս», – նշել է Օ’Բրայենը: