Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելուն ուղղված առաջիկա հանդիպման մասին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին:
Նրա խոսքով՝ միջոցառմանը կմասնակցեն ամերիկացի և ֆրանսիացի դիվանագետներ:
«Ռուսական կողմից հանդիպմանը կմասնակցի Ռուսաստանի արտգործնախարարության գերագույն դեսպան Իգոր Պոպովը», – եզրափակել է Զախարովան:







































