«Սպեկտր» ռուսալեզու թերթը, որը Ֆինլանդիայում հրատարակվում է 1997 թվականից, դադարեցնում է իր գործունեությունը: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին պատմել է թերթի հրատարակիչ Վլադիմիր Գուսատինսկին:
Թերթը միակ ռուսալեզու թերթն է մնացել, որը կանոնավոր կերպով հրատարակվում է Ֆինլանդիայում: «Ֆինանսական դժվարությունների պատճառով թերթը մինչև տարեվերջ պետք է փակվի»,-նշել է նա:
«Սպեկտր» թերթն ամբողջ Ֆինլանդիայում տարածվել է բաժանորդագրությամբ, ինչպես նաև անվճար՝ մայրաքաղաքային տարածաշրջանում և Արեւելյան Ֆինլանդիայում, որը սահմանակից է Ռուսաստանին:










































