Coverscan բրիտանական խմբի փորձագետները եզրակացրել են, որ COVID-19-ի մեղմ ձևը լուրջ հետևանքներ ունի: Հայտնում է Daily Mail-ը:
Հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսի մեղմ դեպքերով ավելի քան երկու հարյուր հիվանդների վիճակը: Ինչպես պարզվել է, նրանց գրեթե 70%-ի մոտ վնասվել են մեկ կամ մի քանի օրգան:
Մասնագետները նշում են, որ ամենից հաճախ հիվանդությունն ազդում է թոքերի, սրտի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների, լյարդի և փայծաղի վրա: Բացահայտվել են նաև շնչառության, մկանների սպազի և գլխացավի ախտանիշներ:









































