ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման իր «Խոստացված երկիր» գրքում պատմել է Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դմիտրի Մեդվեդևի հետ շփման մասին՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկայի 44-րդ նախագահը նշել է, որ Պուտինը նման է «դաժան, փողոցի օրենքներով դաստիարակվա շեֆի՝ նրանցից, ովքեր ղեկավարում էին Չիկագոյի մեքենան»:
Իսկ Մեդվեդևի մասին նա ասել է, որ նրան չի համարում իրական իշխանություն ունեցող:
«Նախագահ Դմիտրի Մեդվեդևը, միևնույն ժամանակ, կարծես թե հանդիսանում էր նոր Ռուսաստանի մարմնավորումը. ճիշտ է, նա Ռուսաստանում իրական իշխանությունը չէր», – գրել է Օբաման իր հուշերում:
Ըստ ԱՄՆ նախկին նախագահի՝ ինքը BRICS-ի բոլոր ղեկավարներից ամենից շատ ցանկանում էր շփվել Մեդվեդևի հետ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները գտնվում էին ցածր կետում:
Օբաման Ռուսաստանի ռազմական գործողությունները Վրաստանում, որին Ռուսաստանը ստիպել էր խաղաղության հասնել Հարավային Օսեթիայում 2008 թվականին, անվանել է ներխուժում Վրաստան և «Պուտինի աճող ինքնավստահության և ընդհանուր սպառնալիքի նշան»:










































