Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ հայտարարությունների ժամին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց. «Պատերազմից հետո այս մարմինը այլևս չունի նախկին լեգիտիմությունը, և ակնհայտորեն երկրին պետք են արտահերթ ընտրություններ, բայց մինչ այդ մեզ պետք է բաց քննարկում համազգային կոնսենսուսի գալու համար: ՀՀ-ում քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի քաղաքական ճանապարհով»:
Նրա խոսքով` վարչապետի հրաժարականի պահանջը միանգամայն բնական է. «Բայց ամեն ինչ պետք է որոշվի հասարակության ձայնով և դրա արտահայտման հստակ մեխանիզմով»:
«ՀՀ նախագահի կողմից արված առաջարկը պարզված ձեռք է, և այդ ձեռքը չպետք է մնա օդում: Հանուն հանրային համերաշխության կուսակցական բոլոր դրոշները պետք է իջեցվեն, փոխադարձ մերժումը պետք է բացառվի»,- նշեց պատգամավորը` հավելելով, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն, իհարկե, իշխանությունն է:
Մանրամասն՝ տեսանյութում: