Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Մենք հույս ունեինք, որ այս շարքերում կան հայրենասեր մարդիկ, որ կհասկանան, թե Նիկոլ Փաշինյանը, կապիտուլացնելով երկիրը, չի կարող շարունակել: Ես ամոթ ապրեցի, երբ ՌԴ նախագահը հայտարարեց, որ Դադիվանքն ու Ղազանչեցոցը իր անձնական հովանավորության տակ են լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ տրանսգենդեր Մելն է լինելու իր անձնական հովանավորության տակ»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա կրկին շեշտեց, որ ԱԺ ամբիոնից քննարկվելու է միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































