Դուք ասացիք, որ սա գործընթաց է, որը նախապե՞ս է պլանավորված եղել․ «Առաջին լրատվական»-ի հարցին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց․ «Ոչ, ես ուզում եմ ասել, որ սա որևէ կերպ պայմանավորված չէ վերջին ներքաղաքական զարգացումներով։ Հանձնաժողովն այս վարույթը սկսել է դեռևս 2020 թվականի հուլիսին, որի ընթացքում բազմաթիվ փաստաթղթեր են ուսումնասիրվել հանձնաժողովի կողմից, որոնք ձեռք են բերվել արդեն ի պաշտոնե հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև հենց վարույթի մասնակցին՝ դիմումների միջոցով»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































