«Կտրուկ որևէ քայլը կարող է տանել շատ ավելի վատ հետևանքների: Օրինակ՝ ֆինանսական համակարգի փլուզման»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ հավելելով, որ ինքը բոլոր վտանգները շատ լավ գիտակցում է:
Նա նշեց, որ իր որոշումների վրա ոչինչ չի կարող ազդել՝ բացի այն ռիսկերից, որ կարող են լինել. «Ես ոչ ինչ-որ բանից կառչած եմ, ոչ էլ ինչ-որ մեկի պահանջով կամ խնդրանքով ինչ-որ բան պետք է անեմ: Իմ որոշումները կայացրել ու կայացնելու եմ ելնելով իրադրությունից և հետագա զարգացումներից»:
Թունյանի խոսքով՝ թե այս ցավալի իրավիճակի մեջ ում մեղքի բաժինն ինչքան է, ամեն մեկն իր մեջ պետք է փնտրի. «Ես ինքս պատասխանատվությունից խուսափելու խնդիր չունեմ»:
Մանրամասն՝ տեսանյութում: