Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսում, անդրադառնալով իր երեկվա աղմկահարույց հայտարարությանը, ասաց. «Մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում»:
Նա նշեց, որ իհարկե իր ձերակերպումը՝ պատերի տակ վնգստացողների մասին, բավականին կոշտ է. «Բայց երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաև պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում: Այո, այս ձևակերպումը օգտագործել եմ, բայց դա նշանակում էր, որ առաջնագծից զինվորների վերադարձի դեպքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, թե իբր Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել»:
Նրա խոսքով՝ առաջնագծից ոչ մեկը Երևան չի վերադառնում զինված:
«Իհարկե, մենք Հայաստանում պետք է բացառենք ատելության խոսքը և քաղաքացիական բախումները: Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում: ՀՀ ոստիկանությունը և ԱԱԾ-ն ունեն բավարար ներուժ նման բան թույլ չտալու համար»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:






































